Եթե լուրջ…

О книге

Автор книги - . Произведение относится к жанрам публицистика, зарубежная публицистика. Оно опубликовано в 2025 году. Книге не присвоен международный стандартный книжный номер.

Аннотация

"Если серьёзно…" книга размышлений о событиях в Армении, вокруг неё, да и во всём мире. Это поиск путей для выхода из сложнейших ситуаций, сложившиеся вокруг современной Армении. Это анализ её истории и современности.

В книге автор пытается короткими рассказами, статьями, примерами дать смелую оценку о происходящем, отделить полезные зёрна от плевел.

Читать онлайн Ваграм Оганджанян - Եթե լուրջ…


Ամենամեծ բացթողումը

Շատ հաճախ եմ մտածում, թե որն էր Հայաստանի պետականության ամենամեծ բացթողումները վերջին երկու տասնամյակում, հրադադարից հետո: Իրոք դրանք չափից ավելի շատ են, բայց մեկը ինձ համար ավելի կարևոր է, դա ԼՂՀ–ն և Ադրբեջանի սահմանագծի ամրության վիճակն է: Եթե այս վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի և ԼՂՀ–ի իշխանավորները հրաժարվեին իրենց անձնական դղյակների, սուպերմարկետների և այլ շահավետ օբյեկտների շինարարություններից և այդ գումարները օգտագործվեր սահմանների ամրացման համար, կարելի էր «Մայններհեյմի գծից» ավելի ամուր և անմատչելի սահմանագիծ ստեղծել երկաթբետոնե ֆորտիֆիկացիոն կառույցների համակարգով և ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներով:

«Մայններհեյմի գիծը» կառուցվել էր 1919 թվականից մինչև 1939 թվականը Ֆինլանդիացիների կողմից ընդեմ ԽՍՀՄ–ի, մոտ 140 կմ սահմանի երկայնքով, որի 1940 թվականի գրոհի ժամանակ Կարմիր բանակը տվել էր ահռելի մարդկային և տեխնիկայի կորուստներ:

Նույնիսկ խաղաղ պայմաններում այդպիսի կառույցների համակարգը մեծ հավանականությամբ կփրկեր հայ զինվորների կյանքն ու Ադրբեջանին կստիպեր զերծ մնալ իրենց մարտական կոչերից, դիվերսիոն գործողություններից և խնդիրը մարտական ճանապարհով լուծելու մտադրությունից:

Ահա թե ինչ ենք բաց թողել այս 20 տարվա ընթացքում:


25.01.2015 թ.

Փայ հայրենիքից

Արցախյան պատերազմի թեժ տարիներին Ռուսաստանից հայրենիք վերադարձած մի երիտասարդ արցախցի մի քանի ամիսներ շարունակ իր վաղեմի ընկերների հետ մարտական գործողություններին մասնակցելուց հետո, գալիս է Երևան ու ինչ–որ բաներից հիասթափված որշում է ետ վերադառնալ Ռուսաստան:

Օդակայանում ուղեկցող նեղասրտված ընկերը հարցնում է.

– Հենո՛, բա որ Աբոն (հրամանատարը) հարցնի՝ ի՞նչ ասեմ:

– Կասես, որ իմ փայ Ղարաբաղը իրեն եմ նվիրում…

Ամեն անգամ լսելով ամեն մի արտագաղթող հայի մասին, չգիտեմ ինչու, այս պատմությունն եմ հիշում: Հիասթափված սեփական երկրից հեռացող հայերը, հետաքրքիր է՝ իսկ հիմա ու՞մ են թողնում իրենց փայ Հայաստանը…


5.12.2014 թ.

Ինչպես կարելի է տեսնել

Երբ կույր Վանգային ասել էին.

– Ամերակացի աստրոնաֆտները իջել են լուսնի վրա, ի՞նչ կարող եք այդ մասին ասել:

Պատասխանել է.

– Ես այնտեղ (լուսնի վրա), ավելի շատ բաներ տեսա քան նրանք:

Տեսնելու համար, երբեմն, աչքեր անգամ պետք չեն:


12.10.2017 թ.

Պապի խնդրանքը

– Տղա՛, որ մեռնեմ, էստեղ ինձ չթողնեք, մեր երկիրը կտանեք:

– Է՜հ, պա՛պ, որ մեռնես, ախր քեզ համար ի՞նչ տարբերություն, թե որտեղ քեզ կթողնեն կամ ուր կտանեն:

– Չէ՛, բալես, էստեղ ինձ չթողնեք: Էս ցուրտ ու անտեր երկրում էնքան եմ մրսե՜լ… Մեր երկիրը ինձ կտանեք, թող ոսկորներս գոնե մեր հողում մի քիչ տաքանան…


Рекомендации для вас