Ի՞նչ տարբերություն

О книге

Автор книги - . Произведение относится к жанру зарубежная драматургия. Оно опубликовано в 2022 году. Книге не присвоен международный стандартный книжный номер.

Аннотация

Պատմություն նրա մասին, թե ինչպես ակնթարթում ծնված ջղայնության ալիքը ոտնահարեց վաղեմի զգացմունքները և տեղիք տվեց կենդանի բնազդին։

Читать онлайн Էրատո - Ի՞նչ տարբերություն


—Մտի՛ր, նայի՛ր․․․ տես ինչպե՜ս ենք կահավորել բնակարանը։ Քեզ հետաքրքիր էր չէ՞, ամեն ինչ քո ուզածով էր թե չէ։

_Կեղտոտ ձեռքերդ քեզ պահի։

_Ինչի՞ց ես վախենում։ Հանգստացի՛ր,_ձեռքից քարշ տալով սենյակ գցեց Արինկային Հրայրը։

Օրիորդը հազիվ պահեց հավասարակշռությունը։ Երիտասարդը հաշվի չառավ իր ուժի գերազանցությունը ևս մի անգամ էլ հրեց նրան դեպի առաջ։ Օրիորդը ընկավ ծնկներին ու պարզեց ձեռքերը, որ չխփի գլխով հատակին։

_Ի՞նչ ես անում, գազա՛ն,_Արինկան սրբեց ցայտած արցունքները։ Նկատեց, որ Հրայրի քաշքշոցից թռել են վերնաշապիկի երկու կոճակը ու ջարդվել վզնոցը՝ մարգարիտները սփռվել էին հյուրասենյակով մեկ։ Ոտքի ելավ զզվանքով նայեց Հրայրին։

_Դու մարդ չե՛ս։ Հորս կասեմ, նա ցույց կտա քեզ քո տեղը։

Մի ձեռքով ծածկեց ետ բացված վերնաշապիկը, մյուսով իրար վրա քաշեց վերարկուի փեշերը։

_Բերանդ փակի՛ր, կտամ գլուխդ կջարդեմ։

Կատաղած երիտասարդը ձեռքը բարձրացրեց, որ հարվածի։ Արինկան ակամա ծածկեց գլուխը ի պաշտպանություն։ Մի քանի քայլ արեց ետ դեմ առավ պատին՝ փակեց աչքերը, ծածկեց երեսը ափերով, կուչ եկավ ու սպասեց հարվածի։

Երիտասարդը հաղթական նայեց նրան։ Ուրեմն սրա հետ պետք է խոսել ուժի լեզվով։ Այստեղ նրա հոր մլիոնները չեն օգնի։ Բայց սրտի խորքում ափսոսանք զգաց երբ տեսավ նրա խեղճացած տեսքը։ Դողում էին նույնիսկ երկար թարթիչները։ Փոշմանեց կոպիտ վերաբերմունքի համար։ Չափն անցավ։ Չէ որ ինքը սիրում է նրան։ Իջեցրեց ձեռքը ու մի քայլ արեց դեպի Արինկան։ Օրիորդը ավելի պինդ հպվեց պատին։


Рекомендации для вас