—Բաց թող, Արամ․․․ բաց թող ամոթ է․․․—շշնջաց Անին, սակայն նրա տագնապալի շնչառությունը ասում էր հակառակը։ Ինչու՞ էր կորցնում իրեն երբ տեսնում էր այս ավազակին ինքն էլ չէր հասկանում։ Ինքը նորմալ ընտանիքից, հոգեբանական կրթությամբ, օրինակելի վարքով, բայց երբ աչքերը հանդիպում էին սրա կիսաքաղցած հայացքին, մարմնով սարսուռ էր անցնում։ Հիպնոզի տակ ընկածի նման ոտքերը տանում էին նրա մոտ։ Ուղեղը վանում էր բոլոր կեղտոտ մտքերը, սակայն ինչքան պայքարում էր, այնքան ըմբոստանում էին զգացմունքները։ Ուզում էր վառվել ու դառնալ մոխիր։ Մի աներևույթ մագնիսական ուժ ձգում էր ու բաց չէր թողնում։ Այդ անիծվածն էլ, կարծես զգում ու կարդում էր իր բոլոր ապրումները։ Դիտմամբ գալիս էր ու հանդիպում փնտրում։ Նույնիսկ Սերոբի նշանի մատանին չէր օգնում։ Տե՛ր աստված, ինչու՞ այս փչացածը այսպես գերում է իրեն։
Ու հիմա երբ վերևում նշում են Վարդավառ ու ինքը իջավ դույլերի հետևից նկուղ, թեթևակի ցնցվեց երբ միամիտ կանգնած ժամանակ մեջքից լսեց Արամի ձայնը։
–Տու՛ր օգնեմ։
–Օ՜յ, սիրտս պայթեց, Արամ․․․ ե՞րբ մոտեցար․․․
–Մի վախեցիր, դա միայն ես եմ․․․
Երիտասարդը քայլեց դեպի Անին։
–Հենց քեզնի՛ց էլ ամենաշատը վախենում եմ,—ասաց օրիորդը ու իսկույն փոշմանեց խոսքերի համար։
Արամի շրթունքներին գծվեց կես հեգնական ժպիտ, մոտեցավ օրիորդին։
–Ինձնի՞ց․․․—նա համարձակ պարզեց ձեռքը դեպի Անին։
Օրիորդը մի քայլ ետ արեց, փակեց աչքերը։ Արամը կարդում էր աղջկա պահվածքը ինչպես բաց գիրք։ Ու վաղուց նկատել է, որ նա անտարբեր չի իր նկատմամբ, ինչքան էլ խուսափում է, գնում գալիս քսվում է, ուշադրություն տենչում։
–Անի՜, ինձնի՞ց ես վախենում,—բռնեց օրիորդի բազուկը ու թեթև ձգեց դեպի ինքը։ Անին բացեց աչքերը ու վախվորած նայեց երիտասարդին։ Աչքերում վառված կրակները քանի գնում հրդեհվում էին,—թե քեզնի՞ց․․․
–Արա՜մ,—հևաց նա,—մի՛ արա, ամոթ է․․․
–Ինչու՞․․․ չե՞ս ուզում․․․ ախր տեսնում եմ ինչպես ես վառվում իմ ներկայությամբ։
–Ո՜չ, սխալ ես։
Արամի մի ձեռքը սողաց նրա բազուկն ի վար հասավ մատի ծայրին, մյուսը ետ արեց առաջ ընկած գիսակները ու քնշությամբ դիպավ շրթունքներին։ Տեսավ ինչպես ստորին շրթունքը դողաց։
–Բաց թող, Արամ ամոթ է․․․
–Ամոթ է, բայց դեմ չե՞ս։
Երիտասարդը ավելի պինդ մոտեցավ օրիորդին։ Անիի անհանգիստ շունչը, կարմրած այտերը ու աղեղի լարի նման ձգված բարակ մեջքը․․․ Երիտասարդի բազուկները օղակավորեցին օրիորդի իրանը։ Զգում էր Անիի մարմնի ամեն կծկումը․․․ ինչու՞ չի վանում իրեն․․․ ինչու՞ են դողում նրա թարթիչները․․․ ինչու՞ չի փախչում․․․ Երիտասարդը արդեն փոթորկվել էր ու արդեն դուրս էր գալու ափերից։ Այս մեկը ուզում էր կործանվել։ Նրա կիսափակ կոպերի տակի մշուշոտ հայացքը ու իր կրծքավանդակին հենված ձեռքերը, ոչ թե դիմադրում էին, այլ անձրևի կենսարար կաթիլների ծարավ հողի նման սպասում պոռթկումի։ Զգում էր Անիի հուզված շունչը իր երեսին։