Առակներ

О книге

Автор книги - . Произведение относится к жанрам юмористическая проза, детская проза, современная зарубежная литература. Оно опубликовано в 2025 году. Книге не присвоен международный стандартный книжный номер.

Аннотация

Эта книжка – сборник остроумных басен с участием животных, написанных с юмором и глубоким смыслом. Автор поднимает темы современности: политику, справедливость, образование, свободу и человеческие отношения – сохраняя при этом лёгкость детского повествования. За каждой улыбкой скрывается серьёзный посыл. Здесь волк жалуется на судьбу, а овцы мечтают о светлом будущем. Эта книга одновременно весёлая, грустная и заставляющая задуматься – подойдёт как подросткам, так и взрослым читателям.

Այս գրքույկը արի և սուր հումորով առակների ժողովածու է՝ գրված կենդանիների կերպարներով։ Հեղինակը շոշափում է ժամանակակից կյանքի, քաղաքականության, ազատության, արդարության, կրթության ու մարդկային հարաբերությունների հարցեր՝ միաժամանակ պահպանելով մանկական պարզություն և խոր իմաստ։ Ամեն մի առակ թեթև ժպիտի տակ թաքցնում է խոր պատգամ։ Այս գիրքը միաժամանակ զվարճալի է, տխուր և խորհել պարտադրող՝ ընթերցման հարմար ինչպես պատանիների, այնպես էլ մեծահասակների համար.

Читать онлайн Ваграм Оганджанян - Առակներ


Հանուն ապագայի


Ձմռան կեսին, Սիբիրի անտառում մի քաղցած գայլ, եղևնու տակ նստած, ցրտից սըթսըթում էր։ Մեկ էլ տեսնում է մի սև ոչխար, իր չորս ոտներով անտառ է մտնում։

– Վա՜յ, ոչխար ջան, էս ինչու՞ ես եկել մեզ մոտ,– զարմանքով հարցնում է գայլը։

Ոչխարն էլ, թե.

– Մեր փարախումը ապագա չկա, վերջը սպանդանոցն է, եկել եմ անտառում ազատ ու երջանիկ կյանք վայելեմ։

5.02.2018 թ.

Ջորու ցանկությունը


Ջորին դիմում է «Անձնագրային և վիզաների վարչություն».

– Խնդրում եմ իմ անձնագրում փոխեք ազգանունս։

– Բայց «Ավանակյանը» ձեր հոր ազգանունն է,– փորձում է հակաճառել անձնագրերի սեղանի վարիչ այծը։

– Չէ, ազգանունս փոխեք «Ձիունցի»։ Մորս ազգանունն ինձ համար ավելի հոգեհարազատ է։

– Բայց դա լուրջ պատճառ չի, ազգանունն ու անձնագիրը փոխելու համար։

– Լուրջ պատճառ ես ուզու՞մ։ Լսի՛ր, այ այծ, ես չեմ ուզում, որ իմ ժառանգորդները կրեն «Ավանակյան» նվաստացուցիչ ազգանունը, պարզ չի՞։

– Ի՞նչ ժառանգորդներ…,– զարմանում է այծը։

– Երեկ արու զավակ եմ ունեցել։

– Այդ դեպքում կփոխեմ ազգանունդ «Էշյանի», սա քեզ ավելի է սազում։

16.02.2018 թ.

Գայլի գանգատը


Մի օր շունը անտառում հանդիպում է գայլին ու հեգնանքով հարցնում է.

– Լսի՛ր, գայլ ախպեր, վաղուց էի ուզում հարցնել, ի՞նչ ես անընդհատ գիշերները նայում լուսնին ու անտեղի ոռնում։

– Գանգատվում եմ։

– Ու՞մ։

– Ճակատագրին։

– Ինչու՞։

– Որ ոմանց հավայի (անտեղի) հաչելու համար հաց է տալիս։

23.03.2018 թ.

Դիպլոմավորները


– Լսի՛ր, բայց ինչ անկամ, անգետ ու խղճուկ անասուններ եք դուք,– ասաց շունը ոչխարին։

– Սխալվում ես բարեկամս, գիտե՞ս ինչքա՜ն դիպլոմավոր ոչխարներ կան մեր հոտում։

25.03.2018 թ.

Մարագի պարծանքը


Քամին աղբը բերեց ու լցրեց մարագը։

Մարագը գոռոզացավ.

– Հիմա ես էլ եմ ազգային ժողով։

20.10.2018 թ.

Արժե՞ր ալեկոծվել


Ծովը հողմ ու փոթորկից վրդովվեց, ալեկոծվեց և նրա կատաղած ալիքները զարյութով մի կտոր աղբ դուրս նետեցին ափ:

– Ծո՛վ, և արժե՞ր արդյոք, որ այս մի կտոր աղբի համար դու այսպես տարրերքով ալեկոծվեիր,– հարցրեց ճայը:

9.07.2016 թ.

Սուտամեռուկի


Աղվեսին ասում են.


– Աղվես ախպե՛ր, բա ասում էին մեռե՞լ ես:


– Չէ, հա՜, հավերի հետ «գնա մեռիր՝ արի սիրեմ» էի խաղում:

09.01.2017 թ.

Երջանիկ կյանք


 Ձմռան կեսին, Սիբիրի անտառում մի քաղցած գայլ, եղևնու տակ նստած, ցրտից սըթսըթում էր։ Մեկ էլ տեսնում է մի սև ոչխար, իր չորս ոտներով անտառ է մտնում։


– Վա՜յ, ոչխար ջան, էս ինչու՞ ես եկել մեզ մոտ,– զարմանքով հարցնում է գայլը։


 Ոչխարն էլ, թե.


– Մեր փարախումը ապագա չկա, վերջը սպանդանոցն է, եկել եմ անտառում ազատ ու երջանիկ կյանք վայելեմ։


Рекомендации для вас