Լիլի

О книге

Автор книги - . Произведение относится к жанру современная зарубежная литература. Оно опубликовано в 2022 году. Книге не присвоен международный стандартный книжный номер.

Аннотация

Դասական պատմություն սիրո և հավատարմության մասին, որը չունի ստույգ ժամանակ, քանի որ պայմաններն ու զգացմունքները վեր են ժամանակից ու հանգամանքներից։Ֆելոն սիրում է Լիլոյին, իսկ Լիլոն՝ Կարենին։ Բայց նրանք խաղալիքներ են բախտի ձեռքում։ Չորս խաղալիք, որոնցից երեքը ունեն ջերմ սիրող սիրտ, իսկ չորրորդը՝ ամենաահավորը, ո՛չ սիրտ ունի, ո՛չ շունչ, ո՛չ զգացմունք, ու նրա համար նշանակություն չունեն ո՛չ Ֆելոն, ո՛չ Լիլոն, ո՛չ էլ Կարենը։ Ու գայթակղության կործանիչ ալիքը տակնուվրա է անում ամեն ինչ։ Սակայն նույնիսկ ավերակների վրա կարող են ծաղիկներ աճել։

Читать онлайн Egretta Garzetta - Լիլի


Գեղեցիկ էր ու ինքն էլ գիտեր դրա մասին։ Սակայն այդ գեղեցկությունը պարզ չէր ավելի շատ բարիք էր բերում, թե չարիք։ Երբ փոքր էր, մի օր եղբայրը տուն եկավ կապտուկներով ու ֆշշաց.

_Հոգնել եմ արդեն քո սիրունությունից։

_Ի՞նչ է պատահել,_զարմացած հարցրեց ինքը։

_Հաստ Արմոն ասաց որ դու շատ սիրուն ես ու ուզում է շփվել քո հետ։

Ինքը ակամա կարմրեց։

_Աչքերդ չխոշորացնես,_բռունցք ցույց տվեց,_այդ սիրուն դեմքիդ մուր եմ քսելու…

_Ես ոչ մի…

_Դե լա՜վ…գիտեմ որ մեղավոր չես…

Վարուժանը մեղմացավ, նայեց քրոջ կշտամբանքով լի աչքերին, տխրեց ու գնաց խոհանոց։

Ու քանի-քանի անգամ դեռ եղբայրը, որ առանց այն էլ կռվարար բնավորություն ուներ վեճի էր բռնվում գյուղի տղաների հետ։

Ժամանակը գնում էր, իսկ Լիլիթը ավելի ու ավելի վայելուչ տեսք էր ստանում, դիմագծերը նուրբ, բաց շագանակագույն մազերը ալիքավոր ու երկար, բոյով բարակ իրանով ու կանաչը կապույտի հետ խառնված աչքերով։ Բայց այդ գեղեցկությունը ստիպում էր նրան փակվել ու պարիսպ ստեղծել իր ու շրջապատի միջև։ Խուսափում էր ամեն տեսակ ուշադրությունից, դառնում ինքնամփոփ։Այդպես ընդունվեց համալսարան, ու ինչպես միշտ վախեցավ այն տպավորությունից որ թողեց համակուրսեցիների ու մանավանդ ջահել դասախոսի վրա։ Տեսավ նախանձը աղջիկների աչքերում ու հիացմունք՝ տղաների։ Կեսը չէին հավատում որ ամեն ինչ բնական է, կեսն էլ զարմանում ինչպես բնությունը կարող էր սույն հրաշքը կերտել։

Ջահել դասախոսը ճանապարհ չէր տալիս, արդեն անհնար էր գնալ համալսարան։ Ընկեր Ազնավուրյանը եթե մինչև այս թաքուն հայացքներ էր գցում, ապա մի ամիս անց բացեիբաց հարձակման էր անցել։ Անդադար զանգում էր, գրում սոց ցանցերում, իսկ լսարանում անպայման պահում մի քանի րոպե, իբրև կարևոր հանձնարարություն տալու համար։ Լիլիթը չէր դիմանում այդ ճնշմանը։ Գյուղում իր արտաքինը դարձել էր սովորական, իրեն սիրում էին բնավորության համար այդ պատճառով բոլոր կրակոտ հայացքները չէին փուշ թվում։ Բայց այստեղ ուրիշ էր։ Եթե դասարանցի Արամի սիրո խոստովանությունը սրտում հաճելի ջերմություն էր առաջացնում, ապա ընկեր Ազնավուրյանի խոսքերն ու պահվածքը զզվանք էին առաջացնում։ Ինչքան կարող էր քաղաքավարի ու համեստ մերժում էր։ Վերջապես մի օր չհամբերեց ու գոչեց.

_Միթե՞ չեք հասկանում։ Իմ պատասխանն է ո՛չ, ո՛չ, ո՛չ… հաճույք եք ստանում ինձ տանջելուց… լիքը աղջիկներ կան, ինչ եք կպել ինձ…

_Լիլի՛թ… առաջին իսկ հայացքից ես սիրահարվել եմ քեզ… քո նման սքանչելի օրիորդ երբեք չեմ տեսել… տուր ինձ հնարավորություն…

_Երբե՛ք…

_Լիլի՛թ…

_Եթե մի անգամ էլ մոտեցաք ինձ նման առաջարկով, հայրիկիս ամեն ինչ կպատմեմ… ու նա ձեզ…


Рекомендации для вас