Էլիկո

О книге

Автор книги - . Произведение относится к жанрам книги о приключениях, юмор и сатира. Оно опубликовано в 2019 году. Книге не присвоен международный стандартный книжный номер.

Аннотация

Պատմվածքնորի այս ժողովածուն ծաղկաքաղ է հեղինակի կյանքից՝ համեմված բազմաթիվ ծիծաղաշարժ դրվագներով, որոնք հնարավոր չէ ընթերցել առանց ժպիտի։ Գիրքը կարող է հետաքրքրել տարբեր տարիքի և տարբեր հետաքրքրությունների տեր ընթերցողներին:

Читать онлайн Էլյա Համբարձումյան - Էլիկո


Նախաբան

Գիրքս հետաքրքիր ծաղկաքաղ է իմ կյանքից։ Այն սկսվում է մանկությանս հուշերից, որտեղ կոշիկ չունենալը առավելություն էր՝ հմտորեն ծառ բարձրանալու համար, որտեղ հնդկական կինոդիտմանը մասնակցելու համար փոքրիկ անկարգը գնում էր խորամանկությունների, շատ հաճախ հայտնվում էր ծիծաղաշարժ պատմությունների կիզակետում, որտեղ նրա մանկության քաղաքը՝ Հոկտեմբերյանը, ամենագեղցիկն էր, ու որտեղի պաղպաղակի ու կորժիկի համը քիմքս պահում է մինչ օրս։

Առանց ժպիտի, իսկ երբեմն էլ առանց ծիծաղի հնարավոր չէ ընթերցել։ Այս պատմությունները ժպիտ են պարգևելու, բայց երբեմն կխոնավացնեն ձեր աչքերը. ուղղակի կկարդաք տողատակը, որն այնպես հմտորեն փորձել եմ թաքցնել։

Ակամայից մասնակիցը կլինեք բոլոր պատմությունների, ձեր աչքի առաջ կմեծանա Էլիկոն, ու հաստատ կզգաք, որ այսուհետ նրանից մի մասնիկ կրելու եք ձեր մեջ։

Գիրքը փոքր չափի է ու հեշտությամբ կտեղավորվի ձեր պայուսակում, որպեսզի նույնիսկ մի քանի ազատ րոպե ունենալու դեպքում կարողանաք լցնել ձեր ժամանակը։ Լավատեսության մի կաթիլը մի ամբողջ տխուր ծովի մերան կարող է դառնալ։ Այդ կաթիլն այս գրքում է։ Թող ձեր կյանքում միայն բարի՛ն լինի։

Ձեր՝ Էլյա Համբարձումյան

կամ ուղղակի՝ Էլիկո

Հաջի կարապետը, արփոն ու ես

Ուզում եմ պատմվածքի ձևով ներկայացնել դրվագներ իմ՝ կարծես թե մոտիկ, բայց իրականում այնքա՜ն հեռավոր մանկությունից։ Երևի թե բոլորի մոտ է գալիս մի տարիք, երբ սկսում են հաճախակի անդրադառնալ մանկությանը` լուսավոր ու խենթություններով լի ժամանակահատվածին։ Նոր դրվագներ եմ հիշում, որոնց առաջներում ուշադրության չեմ էլ արժանացրել ու ցավելու աստիճան կարոտ եմ զգում հեռավոր այդ օրերի հանդեպ։ Բաբոյիս պատրաստած ձվջուրն եմ հիշում, փամփլիկ ձեռքերով պատրաստած ալադիները, որոնք խժռում էի անհագորեն…

Վերջերս աղջիկս ինձ հարցրեց. «Մա՛մ, այդքան քաղցրասեր լինելով՝ ինչո՞ւ ալադի չես ուտում»: Աղջիկս ընտիր է պատրաստում։ Ասացի. «Ես բաբոյիս պատրաստածի համը չեմ ուզում կորցնել, Նա՛ն ջան։ Քիմքս ա՛յն համն է հիշում»:

…Անհամբեր սպասում էի ամռան գալստյանը, որ գնայի տատիկիս ու մորաքրոջս տուն։ Նրանք Հոկտեմբերյանում էին ապրում (ինձ համար խորթ է Արմավիրը. իմ քաղաքը Հոկտեմբերյանն է)։ Նույնիսկ մեկ–երկու տարի այնտեղ եմ դպրոց գնացել։ Տատիկիս տունը հենց քաղաքի կենտրոնում էր՝ այգու մեջ։ Այդ մի շենքն էր այդտեղ, ու այն հարցին, թե որտեղ է մեր տունը, ես հպարտությամբ պատասխանում էի. «Սադի մեջ»։ Իմ գնալով շենքն աշխուժանում էր։ Երեխաներն ուրախանում էին, որովհետև արկածախնդիր էի, ու նրանց սպասվում էր թեժ ամառ։ Աշխուժանում էին նաև մեծերն ու իրար մեջ դժգոհ փսփսում, որ սկսվելու է իրենց անհանգիստ կյանքը։ Տատիկս, ում քնքշորեն «բաբո» էի ասում, գրկախառնվելուց հետո սկսում էր դաստիարակչական իր խրատները, որոնց բովանդակությունը տարիների հետ չէր փոխվում. «Էլիկո՛ ջան, հեռու չգնա՛ս, չլնեմ–չիմանամ՝ Միշիկի հեծանիվին կպել ես. ես դրա մոր զահլեն չունեմ։ Թթի ծառերից հեռո՛ւ, չբարձրանա՛ս, ամո՜թ է, արդեն մեծ աղջիկ ես։ Մազերդ առանց սանրելու դո՛ւրս չգաս, բալե՛ս»։ Բաբոս պարբերաբար, բայց թերահավատորեն ինձ հիշեցնում էր իմ աղջիկ լինելու փաստը` հույս ունենալով, որ մեկ տարվա ընթացքում հնարավոր է՝ հասկացած լինեմ այդքանը։ Ինքը խոսում էր, ես լուռ գլխով էի անում ու սպասում, թե երբ է հնչելու բաղձալի «դե գնա՛, բալե՛ս»–ը։


Рекомендации для вас